Չիլիի նախագահն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել. Լուսանկարներ

11:34   19 Հոկտեմբեր 2019    296

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան Սանտյագո և Չակաբուկո նահանգներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել՝ մետրոյի սակագների բարձրացման հետևանքով սկիզբ առած անկարգություններից հետո, հայտարարության տեսանյութը հրապարակվել է Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վերջին օրերին մենք ականատես եղանք մետրոպոլիտենի գույքի վրա կատարված դաժան և շարունակական հարձակումների, քաղաքացիական անվտանգության դեմ սպառնալիքների: Նրանք խախտում են տեղաշարժի ազատությունը և հասարակական կարգը: Օգտագործելով սահմանադրությամբ և օրենքով ինձ վերապահված լիազորությունները՝ ես արտակարգ դրություն եմ հայտարարել Սանտյագո և Չակաբուկո նահանգներում և Պուենտե Ալտո և Սան Բերնարդո համայնքներում»,-ասել է Պինյերան:

Նախագահը նաև հայտարարել է, որ աշխատանքային խումբ է ստեղծվելու տոմսերի գները քննարկելու համար, որոնց աճը բողոքի ալիք է բարձրացրել երկրում:

Վերջին օրերի ընթացքում ցուցարարներն այրել են մետրոյի մի քանի կայարաններ և գրասենյակային շենքեր: Անկարգությունների ընթացքում մետրոյի սակագների թանկացումից դժգոհ քաղաքացիները նաև այրել են ավտոբուսներ ու բարիկադներ, հարձակումներ են իրականացրել իրավապահ մարմինների վրա: Սանտյագոյի մետրոպոլիտենի վարչությունը հայտարարել է շաբաթ և կիրակի մայրաքաղաքի մետրոյի աշխատանքը դադարեցնելու մասին:









Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի  


Վերնագիրի այլ պիտակները