Ուլան Ուդե-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավն արտակարգ վայրէջք է կատարում

12:08   19 Հոկտեմբեր 2019    288

Ռուսական «Նորդ-ավիա» ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է խնդրել Կրասնոյարսկում՝ օդանավում ռումբի մասին անանուն հաղորդագրությունից հետո:

Տագնապալի հաղորդագրությունը ստացվել է օդանավակայանից Boeing 737-86N-ի օդ բարձրանալուց անմիջապես հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Օդանավի՝ օդ բարձրանալուց հետո, արտակարգ ծառայություններն անանուն հաղորդագրություն են ստացել օդանավում պայթուցիկ սարքի գտնվելու մասին: Նրանք միանգամից կապվել են օդանավի անձնակազմի հետ»,- հայտնել է աղբյուրը:

Օդաչուն որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում: Այն կես ժամվա ընթացքում վայրէջք կկատարի Կրասնոյարսկում:

Նշվում է, որ օդանավում մոտ 150 մարդ է գտնվում:

Flightradar24 կայքի համաձայն՝ օդանավը մեկնել է Ուլան Ուդեից և պետք է վայրէջք կատարեր մոսկովյան «Դոմոդեդովո»-ում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՈւլանՈւդե-Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները