Բրիտանուհին մի ամբողջ գյուղի ուտելի պատճենն է ստեղծել

12:25   19 Հոկտեմբեր 2019    227

Բրիտանացի հրուշակագործ Լին նոլանը 54 մրգային պիրոգ է թխել, որպեսզի հետո դրանք վերածի տնակների, փաբերի, խանութների, այնպես, ինչպես իրենց Էյամ գյուղում է, որը գտնվում է Դերբիշիր կոմսությունում:

Քրտնաջան աշխատանքը երեք ամիս է տևել: Համեղ շենքերի ստեղծման վրա հրուշակագործը վեց հարյուր ձու, 30 կգ կարագ, 33 կգ ալյուր և 12 բանկա ծիրանի ջեմ է ծախսվել:

Հիմա քաղցր ցուցադրությունը ներկայացված է տեղի եկեղեցում: Մեկ ու կես ամսից այն կվաճառեն աճուրդում՝ գյուղի ավտոբուսի համար փող հավաքելու նպատակով:

Թոշակառուն ասում է, որ քաղցրավենիքի թարմության համար անհանգստանալ պետք չէ: Բանն այն է, որ մրգային կեքսերը նա վիսկիով է ծծեցնում, ինչը հրաշալի կոնսերվանտ է համարվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները