Բորտ-ուղեկցորդուհիները ուղևորուհուն հեռացրել են ինքնաթիռից մահացու հիվանդության պատճառով

12:44   19 Հոկտեմբեր 2019    217

20-ամյա բրիտանուհի Մելերի Ուիլյամսը Բուենոս Այրեսից Էսկել պետք է թռչեր:

Երբ աղջիկն ինքնաթիռ է բարձրացել, նա անմիջապես զգուշացրել է բորտ-ուղեկցորդուհիներին իր հիվանդության մասին, և նրանք խնդրել են նրան լքել օդանավը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:

«Ես նրանց բացատրեցի, որ եթե ես փակ տարածքում գտնվեմ, որտեղ ընկույզ են ուտում, ինձ մոտ կարող է անաֆիլակտիկ շոկ սկսվել և ես կարող եմ մահանալ: Սակայն նրանք հայտարարեցին, որ ուղևորների համար նախատեսված սննդից իրենց մոտ միայն չրերով և ընդեղենով փաթեթներ են»,- պատմել է Ուիլյամը:

Արդյունքում աղջիկը ցանկացել է հաջորդ չվերթի համար տոմս ամրագրել, նախօրոք զգուշացնելով իր ալերգիայի մասին, սակայն նրան կրկին մերժել են:

Այդ ժամանակ Ուիլյամսը ստիպված է եղել մինչև Էսկել ընկած 1850 կմ տարածությունն ավտոբուսով անցնել՝ 26 ժամում:

Ավելի ուշ աղջիկը բողոք է գրել, սակայն ավիաընկերությունից պատասխան չի ստացել: Նրա խոսքերով՝ տոմսի համար ինքը 200 ֆունտ ստեռլինգ է վճարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները