Թբիլիսիի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել

12:56   19 Հոկտեմբեր 2019    365

Պայթյուն է որոտացել Վրաստանի մայրաքաղաքի բնակելի շենքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի վաղ առավոտյան՝ Թբիլիսիի Դավիթ Գուրամիշվիլի պողոտայում: Պայթյունն այնքան հզոր էր, որ տան պատերը առաջին հարկից մինչև չորորդ հարկ սկսել են փլուզվել:

Ըստ որոշ տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը:

Ներկայումս տան բոլոր բնակիչները տարհանվել են: Հաղորդվում է 4 տուժածի մասին։

Տեղում աշխատում են փրկարարները, հրշեջները և իրավապահները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները