Forbes-ը կազմել է աշխարհի լավագույն գործատուների վարկանշային աղյուսակը

22:45   19 Հոկտեմբեր 2019    612

Forbes հանդեսը կազմել է աշխարհի լավագույն գործատուների վարկանշային աղյուսակը։

Ընդհանուր առմամբ ցուցակում, որը կազմվել է հարցումների արդյունքների հիման վրա, ընդգրկվել է 500 ընկերություն։

Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են ամերիկյան ընկերությունները։ Առաջին տեղում Alphabet հոլդինգն է, որի մի մասն է հանդիսանում Google կորպորացիան, այնուհետև Microsoft-ն է, իսկ երրորդ հորիզոնականում «ամպային» ծրագրային ապահովման մշակող Red Hat-ը։

Apple ընկերությունը 4-րդ հորիզոնականում է։ Հնգյակը եզրափակում է ծրագրային ապահովում մշակող գերմանական SAP-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Forbes  


Վերնագիրի այլ պիտակները