Ռուսաստանում հավերժական ձյան հալքից առաջացած վնասը գնահատվել է 150 միլիարդ ռուբլի

13:29   19 Հոկտեմբեր 2019    219

ՌԴ հեռավոր արևելքի և Արկտիկայի զարգացման հարցերի փոխնախարար Ալեքսանդր Կրուտիկովը գնահատել է Ռուսաստանի տարեկան կորուստները՝ կապված հավերժական ձյան հալքի հետ:

Ըստ փոխնախարարի տվյալների՝ դրանք կազմում են 50-150 միլիարդ ռուբլի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:

Ինչպես նշել է պաշտոնյան, հալքը իրենից վտանգ է ներկայացնում Արկտիկայի ենթակառուցվածքների և շինությունների համար: Նրա խոսքով՝ հավերժական ձյան ուսումնասիրությունը պետության առաջնահերթություններից մեկն է:

«Խնդիրը պետք է լուծել, որովհետև վնասը տարեցտարի ավելանում է»,- ընդգծել է Կրուտիկովը:

Սեպտեմբերին Տոմսկի պետական համալսարանի գիտնականները հայտնել էին, որ Յամալո-Նենեցական շրջանի տունդրայում հայտնաբերել են օազիսներ, որտեղ առատորեն խոտ ու թփեր են աճում: Նրանք վստահեցնում են, որ կլիմայական այսպիսի անոմալիան կապված է հավերժական ձյան հալքի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները