Չինաստանում չեղյալ է հայտարարվել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի վարձույթը

13:57   19 Հոկտեմբեր 2019    283

Չինաստանում չեղյալ է հայտարարվել Քվենտին Տարանտինոյի իններորդ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի վարձույթը՝ Բրյուս Լիի դստեր բողոքի պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Variety-ին:

Նշվում է, որ պրեմիերան նախատեսված էր հոկտեմբերի 25-ին: Շենոն Լին դիմել է Չինաստանի կինոյի հարցերով պետական վարչությանը, քանի որ նրան վրդովեցրել է իր ազգականի կերպարի մարմնավորումն էկրանին: Ֆիլմում նա ներկայացվում է զավեշտալի կերպարով և հեշտությամբ ծեծկռտուքի մեջ է մտնում սյուժեի գլխավոր հերոսներից մեկի հետ, որի դերակատարը Բրեդ Փիթն է:

Համապատասխան տեսարանում Բրյուս Լին պնդում է, որ կարող է «ջարդ տալ Մուհամեդ Ալիին»: Բրեդ Փիթի հերոսը, կասկադյոր Քլիֆ Բութը ծիծաղում է Բրյուս Լիի վրա, այնուհետև առաջարկում է չափել ուժերը: Արդյունքում Բութը մարտաֆիլմերի աստղին պարզապես նետում է մեքենայի դռնից ներս:

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, ֆիլմը կարող է հայտնվել վարձույթում այն դեպքում, եթե ռեժիսորը համաձայնի ֆիլմի առանձին վարկած թողարկել՝ առանց վիճահարույց կադրերի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները