ՌԴ կառավարությունը թույլ է տվել օտարերկրացիներին գրանցել ներգաղթյալներին իրենց տներում

14:12   19 Հոկտեմբեր 2019    296

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն երկրում ապրող օտարերկրացի քաղաքացիները հնարավորություն են ստանում այլ օտարերկրյա քաղաքացիների հաշվառել իրենց բնակարանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է նախարարների խորհրդի կայքը: Հայտնի է, որ ներկա պահին օտարերկրացին կարող է հաշվառման կանգնեցնել միայն ինքն իրեն:

Եթե նա բարձր որակավորում ունեցող մասնագետ է, ապա կարող է հաշվառման կանգնեցնել նաև իր ընտանիքի անդամներին:

Դաշնային օրենքի նախագիծը կրում է «Օտարերկրյա քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունեցող անձանց միգրացիոն հաշվառման մասին» Դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին» անվանումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները