WhatsApp-ի հարկումը Լիբանանում բողոքի ալիք է բարձրացրել

15:11   19 Հոկտեմբեր 2019    186

Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բեյրութի փողոցներ, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Սաադ Հարիրիի կոալիցիոն կառավարության հարկային քաղաքականության հանդեպ։

Ինչպես հայտնում է Al Mayadeen-ը, բողոքի պատճառներից մեկն էլ այն է, որ կառավարությունը ամսեկան վեց դոլարի չափով հարկ է սահմանել WhatsApp-ի հանդեպ։ Ցուցարարները փակել են փողոցներ Բեյրութի կենտրոնական հատվածում եւ ծայրամասերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փակվել են նաեւ՝ մայրաքաղաքը երկրի հյուսիսային եւ հարավային շրջանների հետ կապող մայրուղիները։ Որոշ շրջաններում նաեւ վրանային ավաններ են ձեւավորվել ցուցարարների կողմից։ Եղել են նաեւ բախումներ իրավապահների հետ։ Բախումներից տուժել է 70 մարդ։

Կառավորությունը որոշել է նահանջել եւ WhatsApp-ի հարկման որոշումը չեղյալ է հայտարարվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: WhatsApp  


Վերնագիրի այլ պիտակները