Քլինթոնին «պատերազմ սանձազերծող» են անվանել

15:34   19 Հոկտեմբեր 2019    235

ԱՄՆ նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու կոնգրեսական Թուլսի Հաբարդը խոսել է 2016 թվակականին ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին:

Համապատասխան հրապարակումը նա արել է Twitter-ում: Նշվում է, որ նա պատասխանել է Քլինթոնի մեղադրանքներին, որը Հաբարդին «ռուսների նախընտրելի թեկնածու» էր անվանել: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ Քլինթոնը «պատերազմ սանձազերծողների թագուհին է», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաբարդը նշել է, որ Քլինթոնը մարմնավորում է կոռուպցիան, ինչպես նաև իրենից փտածություն է ներկայացնում, որն «ուտում է Դեմոկրատական կուսակցությունը»: «Դու վախենում ես այն սպառնալիքից, որը ես քեզ համար ներկայացնում եմ»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քլինթոն   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները