ՌԴ-ում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

16:17   19 Հոկտեմբեր 2019    285

Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնում է РЕН ТВ-ն:

Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ 13 մարդու ճակատագիր էլ դեռևս անհայտ է մնում: Ավելի ուշ հայտնի է դարձել ամբարտակի փլուզման նախնական պատճառը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինսկի շրջանում պատնեշի փլուզումը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, ամբարտակի մաշվածության հետևանքով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը: Միջադեպը տեղի է ունեցել ժամը 02։00-ին՝ Սեյբա գետի Շչետինկինո ավանի շրջանում: Արդյունքում ավանում երկու աշխատանքային հանրակացարան է ջրասույզ եղել:

Քննիչները քրեական գործ են հարուցել աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ հոդվածով։ Ըստ քննչական կոմիտեի նախնական տվյալների՝ ջրածածկ հանրակացարաններում կարող է գտնվել մինչև 80 մարդ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում տեղում աշխատում է շուրջ 270 մարդ և մոտ 50 միավոր տեխնիկա, ներառյալ` ավիացիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները