«Սամսունգ» սմարթֆոնի վրա թերություններ են հայտնաբերվել

17:20   19 Հոկտեմբեր 2019    185

Հարավ-Կորեական Samsung Electronics Co ընկերությունը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կթողարկի հատուկ ծրագրային ապահովում, որը կվերացնի սմարթֆոններում ի հայտ եկած մատնահետքային ճանաչման հետ կապված թերությունները։

Ինչպես հաղորդում է РБК-ն, վերջին օրերին Samsung Galaxy S10 եւ Note 10 օգտատերերը նկատել են, որ մատնահետքերի ճանաչման սքաներային համակարգը կարելի է ապաարգելափակել նաեւ այլ մարդու մատնահետքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նոր ծրագրի թողարկումից հետո խորհուրդ է տրվում թարմացնել մատնահետքի ճանաչման տվյալները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սամսունգ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները