Նիդերլանդներում ռոբոտ-բարձ են մշակել, որն օգնում է քնել

17:56   19 Հոկտեմբեր 2019    214

Նիդերլանդների Դելֆթ քաղաքի տեխնիկական ինստիտուտում ռոբոտացված բարձ են ստեղծել, որը, շնչառության ձայն հանելով, օգնում է քնել:

Այս մասին գրում է Designboom պարբերականը: Բարձը պետք է գրկել փափուկ խաղալիքի նման, այդ դեպքում այն օգնում է հավասարեցնել շնչառության ռիթմը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Sommox բարձը հագեցած է տվիչներով, որոնք որոշում են, թե արդյոք մարդը քնած է: Հետո բարձն ավտոմատ ադապտացվում է շնչառության հաճախությանը և աստիճանաբար դանդաղեցնում է իր ռիթմը: Ռոբոտացված բարձը նաև «հանգստացնող ձայներ» է արձակում, որպեսզի մարդը հեշտ քնի:

Sommox-ը կարելի է միացնել Android կամ iOS հավելվածներին և ընտրել ցանկալի ձայները: Նշվում է, որ բարձն ավելի քան 200 հազար եվրո է հավաքել Kickstarter-ում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդերլանդներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները