Ուկրաինայի Ռադայի շենքում գիշատիչ կենդանի է հայտնվել

18:05   19 Հոկտեմբեր 2019    195

Ուկրաինայի Ռադայի շենքում կզաքիս է հայտնվել:

Այս մասին հոկտեմբերի 18-ին հայտնել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է վախեցած կենդանին վազվզում մի անկյունից մյուսը, փորձում բացել դռները և թաքնվել մարդկանցից:

«Շաբաթը Ռադայում անսպասելի ավարտ ունեցավ: Գիտեի, որ Ռադայում շատ բան կարելի է տեսնել, բայց այսպիսի հյուրը անգամ ինձ զարմացրեց»,- գրել է պատգամավորը:

Նշվում է, որ ի վերջո հաջողվել է բռնել կզաքիսին և բաց թողնել ազատ տարածք։ Առահժմ պարզ չէ, թե ինչպես էր կենդանին հայտնվել շենքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները