Playboy-ի մոդելը ցանկանում է Խորվաթիայի նախագահ դառնալ

18:33   19 Հոկտեմբեր 2019    216

Playboy-ի մոդել Ավա Կարաբատիչը անսպասելի հայտարարություն է արել՝ Խորվաթիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ:

Այս մասին նա գրել է Instagram-ում և բարձրաձայնել է այն ծրագրերի մասին, որոնք ցանկանում է իրականացնել՝ քաղաքականության մեջ կարևոր պաշտոն զբաղեցնելով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես որոշել եմ, ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը: Քաղաքականությունն իմ երկրորդ սերն է: Ես այլևս չեմ կարող վատ բաներ տեսնել, որոնք տեղի են ունենում իմ երկրում: Կարծես բոլորը կույր լինեն: Երիտասարդները լքում են երկիրը, ծնելիությունն անկում է ապրում»,- գրել է Կարաբատիչը:

Կարաբատիչի խոսքերով՝ նա ուզում է օրինականացնել մարմնավաճառությունը և մարիխուանայի օգտագործումը Խորվաթիայում, պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես նաև արգելել աբորտները, որպեսզի զարկ տա երկրում ծնելիության աճին:

Նա նաև նշել է, որ ինքը ոչ թե պարզապես գեղեցիկ պատյան է, այլև իտալերենի և հռոմեական գրականության պրոֆեսոր:

Ընտրությունները Խորվաթիայում կանցկացվեն 2019 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2020 թվականի հունվարի 20-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները