Թրամփը հուսով է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագիր կստորագրվի նոյեմբերին

18:55   19 Հոկտեմբեր 2019    200

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագիր կստորագրվի Չիլիում նոյեմբերի 16-17-ը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում:

«Կարծում եմ՝ այն հեշտությամբ կստորագրվի Չիլիում, որտեղ ներկա կլինի նաև նախագահ Սի Ցզինփինը: Մենք շատ լավ ենք աշխատում Չինաստանի հետ»,- հայտարարել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել է, որ Չինաստանը համաձայնել է տարեկան 50 մլրդ դոլարի չափով ամերիկյան գյուղատնտեսական ապրանք գնել այսպես կոչված «գործարքի առաջին փուլի» շրջանակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները