Նապոլեոն Բոնապարտի ազգականն ու անվանակիրը ամուսնացել է կոմսուհու հետ

19:22   19 Հոկտեմբեր 2019    213

Փարիզում կայացել է հոյակապ հարսանիք: Ֆրանսիացի Նապոլեոն Բոնապարտի ազգական և անվանակիր, նրա հեռավոր զարմիկը՝ 33-ամյա Ժան-Քրիստոֆ Նապոլեոն Բոնապարտը ամուսնացել է Օլիմպիայի 31-ամյա կոմսուհի Ֆոն ունդ ցու Արկո Ցիներբերգի հետ, ով կայսր Բոնապարտի երկրորդ կնոջ` Մարիա Լուիզայի հեռավոր ազգականուհին է և Ավստրո-Հունգարիայի կայսր Կառլ Առաջինի թոռնուհին։

Այսպիսով, ֆրանսիական կայսերական տունը կրկին խորհրդանշականորեն կապվեց Հաբսբուրգների տան հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարսն ու փեսան հարսանիքն անցկացրել են Փարիզի հաշմանդամների տանը, որտեղ գտնվում է փեսայի հայտնի նախնու գերեզմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները