Տարանտինոն հրաժարվել է Չինաստանի համար վերամոնտաժել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը

19:55   19 Հոկտեմբեր 2019    206

Ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն հրաժարվել է վերամոնտաժել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն այնպես, որ այն կինովարձույթ դուրս գա նաև Չինաստանում:

Խնդիրն այն է, որ Բրյուս Լիի աղջիկը դիմել էր Չինաստանի` կինոյի հարցերով պետական վարչություն՝ խնդրելով փոխել ֆիլմում հոր մասին պատմող դրվագները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆիլմի՝ հոկտեմբերի 25-ին նախատեսված կինովարձույթ դուրս գալը դրանից հետո հետաձգվել է անորոշ ժամանակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները