Քադիրովին զվարճացրել է իրեն կինոաստղի հետ համեմատած լրագրողի խոսքերը

20:16   19 Հոկտեմբեր 2019    199

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, պատասխանելով НТВ հեռուստաալիքի լրագրողի հարցին, հայտարարել է, որ առաջին անգամ է լսում Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում իր հանրաճանաչության մասին:

Տեսակապով միանալով «Կենտրոնական հեռուստատեսություն» հաղորդման ուղիղ եթերին՝ Քադիրովը նշել է, որ սերտ հարաբերություններ ունի այդ երկրների ներկայացուցիչների հետ, սակայն նրան զարմացրել է այն հանգամանքը, որ իրեն արաբական երկրներում ընդունել են որպես կինոաստղի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդավարը նշել է, որ Էր-Ռիադում և Աբու Դաբիում շեյխերն ու թագավորական ընտանիքի անդամները չեչեն ղեկավարին ընդունել են որպես հատուկ հյուրի, իսկ տեղի ԶԼՄ-ները նրա ճանաչվածությունը համեմատել են դերասանների կամ երգիչների հանրաճանաչության հետ: Այդ համեմատությունը ծիծաղեցրել է Քադիրովին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները