ՌԴ-ում ջրամբարտակի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել

20:23   19 Հոկտեմբեր 2019    235

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Կուրանգինսկի շրջանում ջրամբարտակի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել, որոնցից 11-ի ինքնությունն արդեն պարզվել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով ԱԻՆ ղեկավարին, Սեյբա գետում, ոսկու արդյունաբերական հատվածի տեխնոլոգիական ջրամբարում, ջրապատնեշի փլուզումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 02:00-ին: Ալիքը, որը ճեղքել է ջրապատնեշը, հասել է 4-5 մետրի և իրենից կավի, ցեխի և քարակույտի հոսք է ներկայացրել:

Կատարվածի հետևանքով 6 մարդու ճակատագիր դեռևս անհայտ է: Ջուրը տարածքում գտնվող երկու հանրակացարան է հեղեղել: Որոնողական աշխատանքները դադարեցվել են մինչև առավոտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները