Ղրղզստանի նախագահի նախկին թեկնածուն իրեն հռչակել է աստված և դարձել է գործով մեղադրյալ

20:42   19 Հոկտեմբեր 2019    229

Ղրղզստանի նախագահի նախկին թեկնածու Արսթանբեկ Աբդըլդաևի դեմ քրեական գործ է հարուցվել․ նա նախկինում իրեն աստված էր հայտարարել Երկրի վրա:

Բիշքեկի ՆԳՆ գլխավոր վարչությունում, ըստ Interfax-ի, տեղեկացրել են, որ քաղաքական գործիչը կասկածվում է ծայրահեղականության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործի հարուցման պատճառն Աբդըլդաևի ելույթն էր մամուլի ասուլիսներից մեկում, որտեղ նա ոչ միայն իրեն անվանել է աստված, այլև հայտարարել է, որ 2020 թվականին կդառնա տիեզերքի նախագահ:

Ըստ իրավապահների՝ այս հայտարարությունները այժմ ուսումնասիրվում են փորձագետների կողմից ռասայական, էթնիկական, ազգային, կրոնական կամ միջտարածաշրջանային թշնամանքի առկայության տեսանկյունից: Կրոնական ուսումնասիրությունների և լեզվական քննությունների արդյունքների հիման վրա քաղաքական գործչի գործողություններին կտրվի իրավական գնահատական:

Աբդըլդաևը առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում երկու անգամ ՝ 2011 և 2017 թվականներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները