Ինչպես է կինոյում առկա գենդերային իրավիճակը

21:06   19 Հոկտեմբեր 2019    262

Տղամարդիկ առաջվա պես ավելին ներկայացված են ինչպես կադրում, այնպես էլ կադրից դուրս: Սա է Plan International միջազգային կազմակերպության ուսումնասիրության հիմնական եզրակացությունը:

Հարցումը հիմնված է եղել 2018-ի ամենաբարձր գնահատված 56 ֆիլմերի վրա, վճարների վերաբերյալ տվյալները եկել են 20 երկրներից: Ինչպես կանխատեսվում էր դրանց մեծ մասը կազմել է հոլիվուդյան արտադրանքը (69%), երկրորդ տեղում հնդկական Բոլիվուդը (11%): Ամբողջ արտադրության 81%-ը անգլերեն է, մնացած ֆիլմերը` հնդկերեն և իսպաներեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ուսումնասիրության հիմնական արդյունքները հետևյալն են. Ուսումնասիրված ֆիլմերում տղամարդկանց դերերի ընդհանուր քանակը երկու անգամ գերազանցում է կանանց դերերի քանակին, արական հերոսները հայտնվում են էկրանին և արտահայտություններ են անում 2 անգամ ավելի հաճախ, քան կանայք։ Միևնույն ժամանակ, գլխավոր հերոսուհիները շատ ավելի հաճախ ցուցադրվում են բաց հագուստներով մեջ (30%՝ տղամարդկանց 7%-ի դիմաց), կիսամերկ (15%՝ 8%-ի դիմաց) կամ ամբողջովին մերկ (2%՝ ընդդեմ 0,5%):

Կադրում նրանք հաճախ դառնում են սեռական ցանկության կամ ոտնձգությունների առարկա: Այն ֆիլմերում, որտեղ հերոսները խաղում են պետության ղեկավարների դեր (նախագահներ, վարչապետներ), տղամարդիկ ցուցադրվում են ավելի արդյունավետ և հարգված: Ընտանիքում, ընդհակառակը, կին կերպարները ցուցադրվում են ավելի խելացի, տնտեսական և զուսպ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները