Եգիպտացի մասնագետները պարզել են, թե որ արքայատոհմին են պատկանում վերջերս հայտնաբերված տասնյակ սարկոֆագները

21:15   19 Հոկտեմբեր 2019    261

Եգիպտացի հնագետները, որոնք կանանց, տղամարդկանց և երեխաների մումիաներով երեք տասնյակ փայտյա սարկոֆագներ էին հայտնաբերել, հայտնել են, որ դրանք պատկանում են փարավոնների 22-րդ արքայատոհմին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացրել են Եգիպտոսի հնությունների հարցերով Գերագույն խորհրդից:

Սարկոֆագները հայտնաբերվել էին Լուքսոր քաղաքի «Ալ-Ասասիֆ» դամբարանադաշտում՝ գետնից մեկ մետր խորությամբ տեղակայված թաքստոցում: Առաջին շարքում 18 սարկոֆագ էր գտնվում, երկրորդում՝ 12: Դրանք նախատեսված են եղել կանանց և տղամարդկանց համար, իսկ երեքը՝ երեխաների:

Գտածոները, 3000-ամյա պատմություն ունեն, լավ են պահպանվել, հատկապես դրանց վրա առկա գույներն ու գրառումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները