Կանադայում փնտրում են 24,5 միլիոն դոլար շահույթի հաջողակ տիրոջը

21:22   19 Հոկտեմբեր 2019    268

Կանադայի Քվեբեկ նահանգի բնակիչներից մեկը շահել է է 32 միլիոն կանադական դոլար ազգային վիճակախաղի՝ Lotto Max-ի հաջողակ տոմսի շնորհիվ:

Այս մասին հայտարարել է OLG խաղարկության կազմակերպիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղթած համարներն են՝ 3, 21, 29, 37, 40, 43 և 44: Բոնուսային համարը 38-ն է, իսկ հաղթող համադրությունը հրապարակված է կազմակերպության կայքում:

Առայժմ Jackpot-ի հաջողակ հաղթողը չի հայտնվել: Իր միլիոնները ստանալու համար նա ստիպված կլինի ներկայացնել նույն տոմսը, որից հետո կհայտարարվի նրա անունը: Ընկերությունը նաև պարզաբանել է, որ վեց մխիթարական մրցանակները՝ մեկ միլիոն կանադական դոլար արժողությամբ, մնացել են գանձարանում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները