Մեգան Մարքլը պատմել է, թե որքան դժվար է դքսուհի լինելը

21:47   19 Հոկտեմբեր 2019    250

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, արցունքներն աչքերին, պատմել է, թե որքան դժվար էր իր համար հղիության ընթացքում:

Մի հարցազրույցում Սասեքսեի դքսուհին դժգոհել է լրատվամիջոցների ոտնձգություններից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Շուտով փաստավավերագրական ֆիլմ կթողարկվի՝ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Աֆրիկա շրջագայության մասին:

Օրերս համացանցում ֆիլմից հատվածներ են հրապարակվել, որտեղ Մեգանը պատասխանում է լրագրողի հարցին, թե ինչպես է նա արձագանքում այն փաստին, թե ինչ են գրում լրատվամիջոցները իր մասին: Պատասխանելով հարցին՝ Մարքլը հազիվ է կարողացել զսպել արցունքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները