Caviar ընկերությունը ներկայացրել է iPhone 11 նորագույն սմարթֆոնի շքեղ ու յուրօրինակ տարբերակները

22:05   19 Հոկտեմբեր 2019    283

Ռուսական Caviar ապրանքանիշը վերջին տարիներին հանրաճանաչություն է ձեռք բերել iPhone-ների՝ ամենաարտառոց և շքեղ նմուշներն ստեղծելու շնորհիվ, որոնք զարդարված են հավագյուտ ու թանկարժեք քարերով ու նյութերով:

Ինչպես ներկայացնում է Luxury launches-ը, ընկերության վերջին նորույթը դուր կգա ոչ միայն շքեղ դասի իրերի սիրահարներին, այլև հավաքորդների բանակին: Խոսքը նոր iPhone 11 մոդելի հատուկ տարբերակի մասին է, որը յուրօրինակ հարգանքի տուրք է տեխնոլոգիական աշխարհի լեգենդներից մեկին՝ Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

The iPhone 11 Pro «Superior Jobs» սմարթֆոնը նվիրվում է «անմահ հանճարի հիշատակին» և նախագծված է բնօրինակ iPhone-ի ոճով: Կենտրոնում պատկերված Apple-ի ապրանքանշանը իրականում խորհրդանշում է Սթիվ Ջոբսի բնորոշ մուգ սվիտերը, մինչդեռ սմարթֆոնի հետևի վահանակի ստորին հատվածում փորագրված է Ջոբսի ինքնագիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները