Ֆինանսական խնդիրների պատճառով շարժասանդուղքները անջատել են ՄԱԿ-ի կենտրոնակայանում

22:13   19 Հոկտեմբեր 2019    270

«ՄԱԿ-ում հայտարարել են, որ կազմակերպությունը ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում բախվել է միջոցների ամենալուրջ պակասին. նրանք արդեն սկսել են անհապաղ միջոցներ ձեռնարկել` աշխատավարձերը չվճարելուց և այլ պարտավորությունների չկատարումից խուսափելու համար մինչև այս տարվա վերջը»,- ասել է թղթակիցը հեռուստաալիքի եթերում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը խոսել է ծախսերի կրճատման միջոցառումների մասին. «Մենք փորձում ենք գումար խնայել այնտեղ, որտեղ դա հնարավոր է, ինչպես տեսաք, մենք անջատեցինք շարժասանդուղքները շենքում և բարձրացրինք օդորակման համակարգերի ջերմաստիճանի պարամետրերը, մենք խնայում ենք առկա բոլոր միջոցներով: Եթե այս տարվա սկզբին նման միջոցներ չձեռնարկեինք, մենք հավանաբար չէինք կարողանա անցկացնել Գլխավոր ասամբլեան», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լրատվամիոցը, սակայն, նշում է, որ միայն սովորական այցելուների կողմից օգտագործվող շարժասանդուղքներն են անջատել, մինչդեռ դիվանագետների համար նախատեսվածները շարունակում են աշխատել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները