Բրազիլացի լուսանկարիչ Սեբաստիան Սալգադուն պարգեւատրվել է

09:14   21 Հոկտեմբեր 2019    559

Ավանդույթի համաձայն՝ Ֆրանկֆուրտում տեղի ունեցող աշխարհում խոշորագույն գրքի տոնավաճառի վերջին օրը տեղի է ունեցել Գերմանացի գրավաճառների խաղաղության մրցանակի պարգեւատրման արարողությունը:

Այս տարի այն ստացել է հանրահայտ բրազիլացի լուսանկարիչ Սեբաստիան Սալգադուն: Մրցանակաբաշխությունը կայացել է կիրակի՝ հոկտեմբերի 20-ին, Ֆրանկֆուրտում Սուրբ Պողոսի եկեղեցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դափնեկրին ուղղված շնորհավորական խոսքով ելույթ է ունեցել ռեժիսոր Վիմ Վենդերսը, որը 2014 թվականին Սալգադուի հետ նկարահանել է «Երկրի աղը» ֆիլմը: Նա անվանել է լուսանկարչի գործերը «խաղաղության ստեղծագործություններ»՝ ափսոսանք հայտնելով, որ Երկիր մոլորակում խաղաղությունը դեռեւս դասվում է «ամանորյա երազանքների» շարքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները