Չծննդաբերելու խոստում տված կինը հղիացել է 22-րդ անգամ - VIDEO
19:18
21 Հոկտեմբեր 2019
326
Բրիտանիայի բնակչուհի Սյու Ռեդֆորդը 22-րդ անգամ է երեխայի սպասում, չնայած, որ խոստացել էր այլևս չծննդաբերել:
Այս մասին հոկտեմբերի 20-ին ընտանիքը հաղորդել է իր YouTube ալիքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Անցյալ տարի Սյուն և նրա ամուսինը՝ Նոելը, պնդում էին, որ այլևս երեխաներ չեն ունենալու: Ռեդֆորդներն արդեն 21 երեխա ունեն, որոնցից վերջինը 2018 թվականին է ծնվել: Հիմա սակայն ամուսիններն ուրախացրել են իրենց բաժանորդներին ՈՒՁՀ նկարով:
Տվյալ պահին 44-ամյա Սյուն հղիության 15-րդ շաբաթում է գտնվում և երեխայի սեռը դեռևս անհայտ է: Սակայն կինը խոստովանել է, որ տղա է ուզում. այդ դեպքում նա ամեն սեռի 11 երեխա կունենա: