Զարիֆը հայտարարել Է Էր Ռիադ այցելելու պատրաստակամության մասին

17:51   21 Հոկտեմբեր 2019    378

Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է բանակցությունների համար հարմար պայմանների առկայության դեպքում Սաուդյան Արաբիա ուղեւորվելու պատրաստակամության մասին:

«Ես պատրաստ եմ մեկնել Էր Ռիադ՝ կարգավորելու տարաձայնությունները, եթե հարմար պայմաններ ստեղծվեն»,-ասել Է Զարիֆը Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նշել Է, որ Իրանը չի դադարեցնում Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ շփումները, որը միջնորդական ջանքեր Է գործադրում Էր Ռիադի եւ Թեհրանի միջեւ փոխզիջում գտնելու, Եմենում պատերազմը դադարեցնելու համար:

«Իրանը ողջունում Է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելուն ուղղված բոլոր նախաձեռնությունները եւ կհամագործակցի Եմենում պատերազմը դադարեցնելու ցանկացած ծրագրի շուրջ, ինչն առաջին հերթին անհրաժեշտ Է եմենցիներին»,-հավելել Է Իրանի արտգործնախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարիֆ   Ռիադ  


Վերնագիրի այլ պիտակները