Թրամփը կարող է ամերիկյան զորքի մի մասը թողնել Սիրիայում․ ԶԼՄ

17:58   21 Հոկտեմբեր 2019    361

Միացյալ Նահանգների նախագահը հակվում է դեպի որոշման, որ ամերիկյան զինուժի ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելիս զինծառայողների մի մասին թողնի Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնի է դարձել ամերիկյան NY Times լրատվամիջոցին։

Դոնալդ Թրամփը, ենթադրաբար բուռն քննադատության արդյունքում, որոշել է ոչ բոլոր զինվորականներին հանել Սիրիայից։ Այնտեղ կմնան այն զինծառայողները, որոնք ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու փորձ ունեն։ Նրանք կհսկեն, որ ԴԱԻՇ ահաբեկիչներ նորից չհայտնվեն տարածքում, միաժամանակ կապահովեն, որ ռուս-սիրիական զորքերը չզբաղեցնեն նավթով հարուստ այդ շրջանները։

Խոսքը մոտ 200 զինծառայողի մնալու մասին է, սակայն վերջնական որոշում դեռ չկա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները