Apple-ը «խելացի» մատանի է արտոնագրել

10:06   22 Հոկտեմբեր 2019    262

Apple ընկերությունը ամերիկյան արտոնագրային հաստատությանը հայտ է ներկայացրել ոչ մեծ սարքի մասին, որը կարելի է մատին կրել։

Ենթադրվում է, որ խոսքը «խելացի» մատանու մասին է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մատանին ներառում է պրոցեսոր, միկրոֆոն եւ անլար միացման մոդուլ։ Կան նաեւ գործողությունների ֆիքսման հաղորդիչներ եւ ոչ մեծ սենսորային մակերեւույթ, ինչպես նաեւ պտտվող գլխիկ՝ նավիգացիայի համար։

«Խելացի» մատանին ստեղծողների մտահղացմամբ՝ այն միայնակ չի օգտագործվի։ Նմանություններ կան Apple Watch-ի հետ։ Այսինքն այս գաջեթը թույլ կտա կառավարել iPhone-ի եւ iPad-ի որոշ գործառույթներ, նույնիսկ եթե դրանք ձեր ձեռքում չեն։ Փոխգործողությունները կարող են իրականացվել սենսորային գոտու կամ Siri ձայնային հրահանգների միջոցով։

Արտոնագրման հայտի նկարագրության մեջ ասվում է, որ սենսորային էկրաններով սարքերի օգտագործումը կարող է «անհարմար, անարդյունավետ լինել գործունեության եւ հավելվածների որոշակի տեսակների համար», ինչպես նաեւ «անընդունելի լինել մի սոցիալական միջավայրում կամ նույնիսկ վտանգավոր մյուսում»։

Մատանին վտանգավոր իրավիճակներում ահազանգելու եւ ծանուցումներին ու հաղորդագրություններին արագ արձագանքելու հնարավորություն կտա՝ մնալով աննկատ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները