Բոլիվիայում ցույցեր են անցկացվում ընտրություններում ձայների հաշվման ֆոնին

10:46   22 Հոկտեմբեր 2019    274

Բոլիվիայի մի շարք խոշոր քաղաքներում ցույցեր են անցկացվում նախագահական ընտրություններում ձայների հաշվման ֆոնին, ակցիաներից մի քանիսը վերաճել են ոստիկանության հետ բախումների:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է El Deber հրատարակությունը:

Ներկայում ձայների 95,63 տոկոսի հաշվման արդյունքներով գործող նախագահ Էվո Մորալեսն առաջատարն Է 46,85 տոկոս ցուցանիշով, նրա հիմնական մրցակիցը՝ երկրի նախկին նախագահ Կառլոս Մեսան հավաքել Է ձայների 36,74 տոկոսը:

Այսպիսով Մորալեսն առայժմ հաղթում Է ընտրությունների առաջին փուլում: Երկու հիմնական թեկնածուների կողմնակիցների առավել խոշոր ցույցերը գրանցվել են Լա Պասում, Սուկրեում եւ Օրուրոյում: Բոլիվիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններում քվեարկությունը տեղի Է ունեցել հոկտեմբերի 20-ին: Ընտրությունների առաջին նախնական արդյունքները հրապարակվել Էին ընտրական տեղամասերի փակումից չորս ժամ անց:

Դրանից հետո Մեսան հայտարարել Է, որ կայացած քվեարկության արդյունքներն իրեն թույլ են տալիս անցնել երկրորդ փուլ:Մորալեսն իր հերթին ասել Է, թե այն պահին դեռեւս չհաշվված գյուղական շրջանների բնակիչների ձայները երաշխավորում են իր հաղթանակն արդեն առաջին փուլում:

Ավելի ուշ Բարձրագույն ընտրական դատարանը հրապարակել Է նոր նախնական տվյալներ, որոնց համաձան Մորալեսն անհրաժեշտ թվով ձայներ Է հավաքում առաջին փուլում հաղթելու համար: Մեսան հայտարարել Է, որ չի ճանաչում պետության ներկայիս նախագահի հնարավոր հաղթանակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները