Սիրիայում նավթի արդյունահանմամբ կզբաղվի ԱՄՆ-ի խոշոր ընկերություններից մեկը. Թրամփ

11:23   22 Հոկտեմբեր 2019    282

Սիրիայի հյուսիսում ի շահ տեղի քուրդ բնակչության նավթի արդյունահանմամբ կզբաղվի ամերիկյան խոշոր ընկերություններից մեկը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Սպիտակ տանն իր կաբինետի հոկտեմբերի 21-ի նիստում հայտնել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք հսկողության տակ ենք վերցրել նավթը»,-ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության գոտուց ամերիկացի զինծառայողների դուրսբերումը: «Մենք ինչ-որ բան կմտածենք քրդերի համար, որպեսզի նրանք դրամական միջոցներ ունենան:

Հնարավոր Է՝ մենք ապահովենք մեր խոշոր նավթընկերություններից մեկի գալը տարածաշրջան, որպեսզի ամեն ինչ արվի պատշաճ ձեւով»,-նշել Է Թրամփը:

Այդ շրջանում նավթի խոշոր պաշարներ չկան, բայց բոլորը կռվում են նրա համար, ինչ կա»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները