Սոչիում այսօր կհանդիպեն Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը

11:52   22 Հոկտեմբեր 2019    320

Այսօր Սոչիում հանդիպելու են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահը Սոչի է ժամանում մեկօրյա աշխատանքային այցով:

Այցի որոշ մանրամասներ երեկ հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ Սիրիայից բացի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները:

Հնարավոր է՝ Պուտինն ու Էրդողանը նաև առանձնազրույց ունենան, ասել է Ուշակովը՝ հավելելով, թե նախատեսված են բանակցություններ ոչ շատ մեծ կազմով, որոնց հետևելու է աշխատանքային ճաշը:

Հիմնականը այսօրվա բանակցություններում սիրիական ճգնաժամն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները