Կանադայում ներկով են պատել բնապահպան ակտիվիստուհի Գրետա Տունբերգի նկարը

13:53   22 Հոկտեմբեր 2019    176

Անհայտ անձինք ներկել են շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Տունբերգի՝ պատին պատկերված նկարը։

Անցյալ ուրբաթ Տունբերգը BBC հեռուստաալիքի նկարահանող խմբի ուղեկցությամբ, որը ֆիլմ է նկարահանում ակտիվիստուհու մասին, ելույթ է ունեցել բնապահպանական միջոցառմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դրանից հետո սթրիթ արտի վարպետներից մեկը նրա նկարը պատկերել է հատուկ պատին, որտեղ տեղի բնակիչները կարող են նկարների և գրությունների միջոցով արտահայտել իրենց մտքերը։

Սակայն Տունբերգի պատկերը երկու օր էլ չի դիմացել։ Արդեն կիրակի նրանից դժգոհ քաղաքաբնակները ներկով են պատել նորաստեղծ գործը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները