Թեհրանը և Մոսկվան կկարողանան կայունացնել Մերձավոր Արեւելքի իրադրությունը. Մեհդի Ռաբանին

12:24   22 Հոկտեմբեր 2019    333

Անվտանգության ոլորտում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը ազդում Է Մերձավոր Արեւելքում անվտանգության ոլորտի իրադրության վրա եւ թույլ կտա կայունացնել տարածաշրջանն ապագայում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 22-ին Պեկինում անվտանգության հարցերին նվիրված Սյանշանի համաժողովի ընթացքում ՏԱՍՍ-ին հայտարարել Է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ բրիգադի գեներալ Մեհդի Ռաբանին:

«Ցավոք, ներկայում Մերձավոր Արեւելքում անվտանգության ոլորտի իրադրությունն այնքան Էլ լավ չԷ: Սակայն այնպիսի երկրների համագործակցության շնորհիվ, ինչպիսին են Իրանն ու Ռուսաստանը, այդ ոլորտի իրադրությունը կբարելավվի: Մենք վստահ ենք դրանում»,-հավելել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան   Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները