Twitter-ը պայքարելու է կեղծ լուրերի դեմ

14:05   22 Հոկտեմբեր 2019    189

Ամերիկյան Twitter ընկերությունը պայքարելու է կեղծ լուրերի տարածման դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրված է ընկերության Twitter-ի էջում:

Ինչպես հայտնի է դարձել, թարմացվելու են սոցցանցի կանոնները:

Ընկերությունից հայտնել են, որ Twitter-ում «կեղծ լուրեր սարքելով և մանիպուլյացիայով» զբաղվող լրատվամիջոցների դեմ պայքարի նոր քաղաքականության մշակման աշխատանքներն արդեն սկսվել են:

Twitter-ը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու սոցիալական ցանցում լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկություններին, որոնք կարող են վտանգ ներկայացնել մարդկանց անվտանգությանը, ինչպես նաև հանգեցնել ֆիզիկական վնասների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները