Կրասնոյարսկի մերձակայքում ամբարտակի փլուզման վայրում հայտնաբերված սեյֆը 18 կգ ոսկի Է պարունակում

14:29   22 Հոկտեմբեր 2019    181

Ոսկու քաշը, որը հայտնաբերվել Է Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման վայրում, կազմում Է 18 կիլոգրամ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր:

«Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարարների կողմից հայտնաբերված չհրկիզվող պահարանում ընդամենը գտնվում Է 18 կիլոգրամ ոսկի»,-ասել Է նա: Նրա խոսքով՝ չհրկիզվող պահարանը պահվում Էր շինություններից մեկում, որն ավերել Էին ջրահոսքերը: Ընդամենն ամբարտակի փլուզման հետեւանքով ջուրը քշել-տարել Է ժամանակավար տիպի երկու հանրակացարան ու եւս երեք շինություն:

Ինչպես լրագրողներին հայտնել Է ՌԴ Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, փակ մետաղյա չհրկիզվող պահարանը գտնվել Է լճախորշերից մեկի ցամաքեցումից հետո: Հետաքննությունը պլանավորում Է միջնորդել կալանք դնելու ոսկու վրա՝ տուժածների կողմից հնարավոր հայցապահանջները փոխհատուցելու համար:

Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի կասկադի փլվելու հետեւանքով զոհվել Է 15 մարդ, հինգի ճակատագիրը մնում Է անհայտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրասնոյարսկ  


Վերնագիրի այլ պիտակները