Ավելի քան 7 հազար սիրիացի փախստական Է Իրաք ժամանել մեկ շաբաթում

14:42   22 Հոկտեմբեր 2019    182

Ավելի քան 7 հազար սիրիացի փախստական Է ժամանել Իրաք Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունից հետո անցած մեկ շաբաթվա ընթացքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին բրիֆինգում հայտնել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՄԱԿ-ի ՓԳԿՎ) պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մախեչիչը:

«Այն բանից մեկ շաբաթ անց, երբ Սիրիայից առաջին փախստականները ժամանեցին Իրաք, նրանց ներհոսքը Իրաքի հյուսիս շարունակվում Է: ՄԱԿ-ի ՓԳԿՎ-ի խմբերը, որոնք աշխատում են տեղում, այսօր առավոտյան հայտնել են, որ անցած երկուշաբթի օրվանից ժամանել Է ավելի քան 7 հազար 100 մարդ:

Նրանց մեծամասնությունը՝ յոթ հազարից փոքր-ինչ պակաս մարդ, տեղավորված Է Բարդարաշ ճամբարում՝ իրաքա-սիրիական սահմանից 140 կիլոմետր արեւելք ընկած շրջանում»,-ասել Է նա:

Մախեչիչի խոսքով՝ փախստականների մեծ մասը կանայք են ու երեխաներ, որոնք նաեւ հոգեբանական օգնության կարիք ունեն:

Ընդամենն Իրաքում, ՓԳԿՎ-ի տվյալներով, գտնվում են շուրջ 229 հազար սիրիացի փախստականներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները