Հարյուրավոր տրակտորներ ագելափակել են Բեռլինի կենտրոնը

15:14   22 Հոկտեմբեր 2019    201

Շուրջ 200 տրակտորներ արգելափակել են Բեռլինի կենտրոնը, որտեղ հոկտեմբերի 22-ին ֆերմերները ցույց են անցկացնում կառավարության նոր պլանների դեմ, որոնք, ինչպես կարծում են ցուցարարները, կդժվարացնեն ֆերմերային տնտեսություն վարելը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Die Welt հեռուստաալիքը:

Ինչպես գրում Է Berliner Morgenpost թերթը, տեղում հերթապահում Է ավելի քան 600 ոստիկան: Նման ակցիա Բեռլինում առաջին անգամ չի անցկացվում, այս անգամ ֆերմերներն այս կերպ են արձագանքել կառավարության նոր ագրարային փաթեթին, որը ներկայացվել Էր սեպտեմբերին: Ֆերմերների կարծիքով, պլանավորվող միջոցառումները լրացուցիչ դժվարություններ կստեղծեն գյուղացիների համար:

Մասնավորապես, կառավարությունը պլանավորում Է խստացնել պարարտանյութերի օգտագործման նորմերը: Համանման ակցիաներ հոկտեմբերի 22-ին անցկացվում են Բոննում, Վյուրցբուրգում, Մյունհենում, Բայրոյթում, Շտուտգարտում, Ֆրայբուրգում, Մագդեբուրգում եւ Հաննովերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլին  


Վերնագիրի այլ պիտակները