Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Էրդողանի հանդիպումը լինելու է բարդ և երկար

15:50   22 Հոկտեմբեր 2019    298

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպումը լինելու է բավականին բարդ և երկար՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է gazeta.ru-ն:

«Մենք ձեզ հետ ականատես ենք Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև շատ կոշտ հայտարարությունների փոխանակմանը: Հետևաբար, Պուտինը, հաստատ, խոսելու բան կունենա իր թուրք գործընկերջ հետ»,- ասել է Պեսկովը:

Նա նաև նշել է, որ երկու կողմերի ներկայացուցիչները կքննարկեն առևտրատնտեսական հարաբերությունները:

Պեսկովի խոսքերով՝ բանակցությունները կսկսվեն «նեղ կազմով», իսկ հետո կկայանա երկկողմ հանդիպումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով   Պուտին   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները