Քանի՞ աստիճան պետք է հաղթահարել օրական՝ սրտի առողջությունը պահպանելու համար

19:46   22 Հոկտեմբեր 2019    584

Աստիճաններ բարձրանալն օգտակար է առողջության համար։

Սակայն քանի՞ աստիճան է անհրաժեշտ հաղթահարել, որպեսզի դա համարվի լիարժեք մարզում։ Montreal Gazette-ը գրում է, որ եթե նպատակը առողջության ամրապնդումն է, կյանքի տևողության երկարաձգումը և մահվան վտանգի նվազեցումը, ապա բավական է օրական 2-4 աստիճանավանդակ հաղթահարել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տարատեսակ հետազոտությունները ցույց են տվել, որ աստիճաններով վերելքն ու վայրէջքը բարելավում են սրտանոթային համակարգի առողջությունը, արյան ճնշման, գլյուկոզայի, խոլեստերինի հավասարակշռությունը և նպաստում են քաշի նվազմանը։ Հատկապես արդյունավետ սիրտն աշխատում է աստիճաններ բարձրանալիս, այն կարելի է բարձր ինտենսիվությամբ մարզում համարել, իսկ աստիճաններ իջնելը՝ միջին ինտենսիվությամբ:

Գիտնականների խոսքերով, սրտանոթային համակարգը տոնուսի բերել հնարավոր է, եթե 8-12 շաբաթների ընթացքում շաբաթական 30-160 րոպե ակտիվ աստիճաններ բարձրանալ։ Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ որոշակի ռեժիմով 20 վայրկյան տևողությամբ արագ վերելքը աստիճաններով նույնքան արդյունավետ է, որքան 60 վայրկյան տևողությամբ ավելի պակաս ինտենսիվությամբ վերելքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Առողջություն   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները