Ցուկերբերգն անվանել է այն երկրները, որոնք փորձում են ազդել ԱՄՆ ընտրությունների վրա

17:18   22 Հոկտեմբեր 2019    284

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանն ԱՄՆ առաջիկա ընտրություններին միջամտելու փորձեր են ձեռնարկում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում:

Facebook-ի հիմնադրի խոսքերով, սոցիալական ցանցը պատրաստ է դիմակայել 2020-ի ԱՄՆ ընտրություններին արտաքին միջամտության փորձերին:

«Մենք շարունակում ենք նկատել, որ նրանց մարտավարությունը զարգանում է: Այս ազգային պետությունները մտադիր են ակտիվորեն մասնակցել գալիք ընտրություններին: Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը ավելի ու ավելի բարդ մարտավարություններ օգտագործում ընտրություններին միջամտելու համար»,- ասել է Ցուկերբերգը:

Նա շեշտել է, որ Facebook-ը նախկինում կարողացել է կանխել ընտրությունների վրա ազդելու փորձերը տարբեր երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեքսիկայում, Հնդկաստանում և Բրազիլիայում:

Հոկտեմբերի 21-ին ընկերությունը հայտարարել էր Facebook-ում և Instargram-ում հաշիվների և խմբերի չորս ցանցերի արգելափակման մասին, որոնք «համակարգված անթույլատրելի պահվածք» են դրսևորել: Դրանցից երեքը իրանական, իսկ մեկը՝ ռուսական ծագում են ունեցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ցուկերբերգ  


Վերնագիրի այլ պիտակները