Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Fox News-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես հավատում եմ, որ մենք կհավաքվենք Ռուսաստանի և Չինաստանի հետ ու կմշակենք միջուկային համաձայնագիր, որպեսզի չշարունակենք այս խելագարությունը»,-ասել է նա։
Թրամփը կարծիք է հայտնել նաև, որ և՛ Ռուսաստանը և՛ Չինաստանը նույնպես կցանկանան կնքել այդ գործարքը։
ԱՄՆ նախագահի խոսքերով, Ռուսաստանի հետ նախորդ միջուկային պայամանագիրը չեղյալ է համարվել, քանի որ Ռուսաստանն արել է այն, «ինչ չպետք է աներ»։
Թրամփը բարձր է գնահատել ԱՄՆ-ի միջուցակային զինանոցը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ միջուկային զենքի ստեղծումն այն չէ, ինչն ինքն է ուզում․ «Դա շատ թանկ է և վտանգավոր, շատ, շատ»։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թրամփ
Պուտին
Ծինփին