Արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի համբույրը ճանաչվել է պատմության մեջ ամենաուշագրավը

22:55   22 Հոկտեմբեր 2019    340

History Channel-ը բրիտանացիներին առաջարկել է մասնակցել հետաքրքիր վարկանիշային ցանկի կազմմանը և անվանել հայտնի անձնավորության ամենավառ ու հիշարժան համբույրը:

Քնքշություն՝ «հագեցած դառնությամբ»․ առաջին տեղում արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի հարսանեկան համբույրն է Բուքինգեմյան պալատի պատշգամբում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանեկան համբույրը վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում է:

Զավեշտալի է, բաց վարկանիշում ներառված է նաև Լեդիի և Թափառականի համբույրը՝ 1955թ․ նկարահանված նույնանուն մուլտֆիլմից:

Հնգյակը եզրափակում է լեգենդար ֆոտոպատմությունը․ նավաստին համբուրում է մի աղջկա Նյու Յորքի Թայմս-սքվերում Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները