Պուտինը հայտարարել է Սիրիայի վերաբերյալ ճակատագրական որոշումների մասին

09:03   23 Հոկտեմբեր 2019    306

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ճակատագրական որոշումներ են կայացրել սիրիա-թուրքական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պուտինը նշել է, որ երկար ու լարված աշխատանքի արդյունքում հնարավոր է դարձել այնպիսի որոշումներ ընդունել, որոնք շատ կարևոր են, եթե ոչ ճակատագրական, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թուրքիայի ղեկավարը բացատրել է Սիրիայում ռազմական գործողության նպատակները, նշել է Ռուսաստանի նախագահը: ՌԴ նախագահի խոսքերով, որոշումները հնարավորություն կտան լուծել սիրիա-թուրքական սահմանին տիրող «բավականին սուր իրավիճակը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները