Թրամփը խոսել է նախագահության պատճառով կորցրած միլիարդների մասին

09:16   23 Հոկտեմբեր 2019    206

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը ղեկավարելու ընթացքում նա կարող էր 2-5 միլիարդ դոլար վաստակել՝ շարունակելով ղեկավարել իր բիզնեսը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, ամերիկյան առաջնորդն իր խոսքերի որևէ ապացույց չի ներկայացրել:

Թրամփը տեղեկություններ չի տրամադրում իր ֆինանսների մասին. ի տարբերություն ԱՄՆ այլ նախագահների, նա հրաժարվել է հրապարակել իր ֆինանսական հաշվետվությունը: Ըստ Forbes-ի, նրա կարողությունը գնահատվում է մոտ 3.1 միլիարդ դոլար և վերջին տարիներին փաստացի անփոփոխ է մնացել:

2018 թ.-ի մայիսին հայտնի է դարձել, որ Թրամփը հիփոթեկային վարկ է վերցրել: Ֆլորիդայում ութ սենյականոց տուն գնելու համար հիփոթեքային վարկը կազմել է 11.2 միլիոն դոլար՝ օբյեկտի 18.5 միլիոն դոլար ընդհանուր արժեքի դեպքում: Հիփոթեքային վարկը 30 տարի ժամկետով է, 4.5 % տոկոսադրույքով:

Թրամփը Միացյալ Նահանգների նախագահ է դարձել 2016 թ.-ին: Նա մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետով, հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020-ի նոյեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները