Դամասկոսը դեմ է իր տարածքների բռնագրավմանը՝ ցանկացած պատրվակով. Ասադ

09:32   23 Հոկտեմբեր 2019    197

Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Պուտինը սիրիացի գործընկերոջը ներկայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքները, հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ասադը Պուտինին ասել է, որ Դամասկոսը դեմ է իր տարածքների բռնագրավմանը՝ ցանկացած պատրվակով, և նրանք, ովքեր հետապնդում են անջատողական նպատակներ, պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար: Սիրիայի նախագահը նաև հայտարարել է փախստականներին Սիրիա վերադարձնելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ Դամասկոսը կշարունակի պայքարը ահաբեկչության և օկուպացիայի դեմ Սիրիայի ամբողջ տարածքում ՝ իրավական բոլոր եղանակներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ասադ   Դամասկոս  


Վերնագիրի այլ պիտակները